Լրահոս

03.12.2009 12:10

Փորձագետ. «…խոսքի ազատության կամ առաջընթացի մասին խոսելն ավելորդ է»

Փորձագետ. «…խոսքի ազատության կամ առաջընթացի մասին խոսելն ավելորդ է»

-Քանի դեռ «Ա1+» հեռուսատաընկերությունը եթերում չէ, քանի դեռ իշխանության վերնախավից օրենսդրական փոփոխությունների առաջարկներ են գալիս, որնք միտված են փչացնելու, վատացնելու այն օրենքները, որոնք ապահովում են մամուլի, խոսքի ազատությունը, առաջընթացի մասին խոսելն ավելորդ է,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի մասին՝ ասել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» փորձագետ Մեսրոպ Հարությունյանը։

Նա նշել է, թե ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է ամեն կերպ իր վերահսկողությունը սահմանել նաև տպագիր լրատվամիջոցների դաշտում։

-Ակնհայտ է, որ մենք դեպի հետ ենք գնում։ Քանի դեռ մեր դատարանները ապօրինի, հակասահմանադրական որոշում են կայացնում՝ կասեցնելու «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակությունը, առաջընթացի մասին խեսելն ավելորդ է,-նշել է նա։

Այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՀՀԿ 12-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում էր Հայաստանում խոսքի ազատությանը, Մեսրոպ Հարությունյանը պատասխանել է, թե իրեն չի հետաքրքրում այդ ելույթը, և ինքն այն անգամ չի կարդացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։