Աշխարհ

11.04.2016 11:55


Լավրովն ու Քերրին ողջունել են ԼՂ–ում հրադադարի հաստատումը

Լավրովն ու Քերրին ողջունել են ԼՂ–ում հրադադարի հաստատումը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում ողջունել են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ–ի կայքից։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին որոշումը և պայմանավորվել նպաստել տարածաշրջանում իրադրության կարգավորմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Դիվանագետները քննարկել են նաև ԻԼԻՊ–ի, «Ջեբհաթ ան–Նուսրայի» և ահաբեկչական մյուս խմբավորումներ դեմ պայքարը, կարևորել ռուս–ամերիկյան փոխգործակցության հետագա ընդլայնումը Սիրիայի զինադադարի ամրապնդման հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը