Աշխարհ

11.04.2016 11:40


ԿԺԴՀ-ի հետախուզական ծառայության սպան փախել է Հարավային Կորեա

ԿԺԴՀ-ի հետախուզական ծառայության սպան փախել է Հարավային Կորեա

ԿԺԴՀ-ի հետախուզական ծառայության գնդապետն անցած տարի փախել է Հարավային Կորեա: Ինչպես տեղեկացնում է «Յոնհապը», հատուկ ծառայության աշխատակիցը, որի անունը չի հաղորդվում, պատասխանատու էր Հարավային Կորեայում դիվերսիոն գործողությունների իրականացման համար:

«Սպան մանրամասն պատմել է մեր երկրում հյուսիսկորեական լրտեսների գործունեության մասին», - մեջբերում է իր աղբյուրի խոսքերը «Յոնհապը»:

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայում Կիմ Չեն Ընի իշխանության հաստատումից ի վեր երկրում մահապատժի է ենթարվել ավելի քան 70 սպա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը