ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այցելել է ճապոնական Հիրոսիմայի Խաղաղության պուրակ, որը կառուցվել է այդ քաղաքի վրա ԱՄՆ–ի կողմից ատոմային ռումբ նետելու հետևանքով զոհվածների հիշատակին։
«gazeta.ru»–ի փոխանցմամբ՝ այդպիսով Քերրին դարձել է ԱՄՆ առաջին պետքարտուղարը, ով 1945թ. ԱՄՆ ատոմային ռմբակոծությունից հետո այցելել է Հիրոսիմա քաղաք։
Ամերիկացի պաշտոնյան ծաղիկներ է դրել միջուկային գրոհի հետևանքով զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: Նույն քայլին են դիմել նաև Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները։
Քերրին նաև գրառում է կատարել Խաղաղության պուրակի հյուրերի համար նախատեսված գրքում, որից հետո համապատասխան լուսանկարը հրապարակել է «Թվիթթերի» իր միկրոբլոգում։
Քերրին այցելել է Հիրոսիմայի խաղաղության պուրակ

7or.am