Աշխարհ

10.04.2016 10:50


Հնդկաստանի տաճարներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 103 մարդ է զոհվել

Հնդկաստանի տաճարներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 103 մարդ է զոհվել

Հնդկաստանի Կոլլամ քաղաքի տաճարներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 103 մարդ է զոհվել, ևս 350–ը վնասվածքներ է ստացել։ Այս մասին հաղորդում է տեղական NDTV հեռուստաալիքը։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով 3-30–ին, երբ տաճարի մոտ շուրջ 10-15 հազ մարդ էր հավաքվել՝ դիտելու տոնական հրավառությունը, որը կազմակերպվել էր Նոր արևային տարվա կապակցությամբ։ Հրդեհի պատճառ են դարձել հրավառությունից առաջացած բազմաթիվ կայծերը։ Նշվում է, որ օգտագործվել է անորակ հրատեխնիկա։

Բոլոր տուժածներն արագ հոսպիտալացվել են մոտակա բուժհաստատությունները։ Շատերը մահացել են հենց հիվանդանոցի ճանապարհին։ Իշխանությունները փրկարար ուղղաթիռներ են ուղարկել դեպքի վայր։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը