Լրահոս

03.12.2009 10:42

ԵԱՀԿ նախարարների հայտարարություն

Մենք ողջունում ենք Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների' Լավրովի, Կուշների և պետքարտուղարի տեղակալ Սթայնբերգի, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի դեկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությունը:

Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել բանակցությունների դրական դինամիկան և ամբողջապես աջակցում ենք նրանց հանձնառությանը՝ Մադրիդյան փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցնելուն, որպեսզի առանց հապաղման և բարի կամքով սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակումը:

Նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես' Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված' ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա: Մենք համոզված ենք, որ այսօր ստեղծվել է իրական հնարավորություն' ամբողջ տարածաշրջանում կառուցելու խաղաղ, կայուն և բարգավաճ ապագա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։