Օդեսսայի պատգամավորին ազատազրկում է սպառնում Ուկրաինայի դրոշը սեռական օրգաններով հրապարակելու համար (լուսանկար 18+)
Ուկրաինայի Օդեսսայի շրջանի նահանգապետի տեղակալի պաշտոնակատար Ալեքսանդր Բորովիկը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Ուկրաինայի դրոշը, որի վրա պատկերված են կանանց և տղամարդկանց սեռական օրգաններ:
Նկարն ուղեկցվում է «Арт-революция против лице-мэрия» բողոքի ցույցի նկարագրով, որի կազմակերպիչները պայքարում են իշխանական կառույցներում հայտնված մաֆիոզ խմբավորումների դեմ:
«Страна.ua»-ի փոխանցմամբ` նկարի հեղինակը տեղացի բանաստեղծ Սթաս Դոմբրովսկին է:
Տեղական ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ այժմ Բորովիկին սպառնում է կես տարուց մինչև երեք տարվա ազատազրկում պետական խորհրդանիշը պղծելու համար:
Ինքը Բոլովիկը պնդում է, որ արտատպել է ոչ թե դրոշը, այլ խմբի նկարը, որը բողոքի ցույց է իրականացնում քաղաքապետարանի առջև, և չի կարծում՝ արվեստի այդ գործն անվայելուչ է կամ վիրավորական։

7or.am