Աշխարհ

09.04.2016 13:55


Մեդվեդևը ԼՂ հակամարտությունում չի բացառել «թուրքական գործոնը» (տեսանյութ)

Մեդվեդևը ԼՂ հակամարտությունում չի բացառել «թուրքական գործոնը» (տեսանյութ)

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել ԼՂ իրավիճակի վրա արտաքին ազդեցությունը՝ հնարավոր համարելով նաև «թուրքական գործոնի» առկայությունը։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Ես չեմ բացառում, որ այս դեպքում ևս առկա են գործոններ, որոնք ազդում են այդ հակամարտության վրա դրսից։ Ահա դուք թուրքական գործոնի անուն նշեցիք։ Հավանաբար, թուրքական այդ գործոնը կա, թեկուզ նրա համար, որ Թուրքիան հայտարարել է իր դիրքորոշումը»,– «Вести в субботу»–ի հետ զրույցում ասել է Մեդվեդևը։

Բացի այդ, Մեդվեդևը նկատել է, որ Թուրքիայի հայտարարությունները չեն կարող չտագնապեցնել։

«Փոխանակ հանդարտվելու կոչ անելուն, փոխանակ ասելուն՝ եկեք վերստին վերադառնանք բանակցային սեղան, սկսենք քննարկել, եկեք դադարեցնենք հրաձգությունը, տրվել են կոնկրետ գնահատականներ։ Ինչի՞ համար։ Կրակի վրա յուղ լցնելո՞ւ։ Այ դա, բնականաբար, չի կարող չտագնապեցնել»,–հավելել է վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը