Հայկ Խանումյան. «Հաղթանակի խորհրդանիշ հանդիսացող հրամանատարը պետք է լինի Արցախում»
ԼՂՀ ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը Ղարաբաղում ստորագրավահաք է սկսել ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար և ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին Ղարաբաղ հրավիրելու համար:
Թեմայի հետ կապված նրա հետ զրույցը ներկայացնում ենք ստորև:
-Պարո՛ն Խանումյան, առաջնագծում հարաբերական զինադադար է հաստատված: Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը: Ղարաբաղում ի՞նչ մթնոլորտ է:
-Թեև լայնածավալ գործողությունները դադարեցված են, այնուամենայնիվ լարվածությունը պահպանվում է և օգատգործվում է ծանր հրետանի: Կատարվում են դիվերսիոն ներթափանցման փորձեր, աշխատում են անօդաչու թռչող սարքեր, լինում են զոհեր և վիրավորներ: Մի խոսքով, լարվածությունը պահպանվում է՝ չնայած լայնածավալ գործողությունների կասեցմանը:
-Խոսվում է այն մասին, թե իբր Ղարաբաղի հարցի շուրջ որոշակի համաձայնություններ կան: ՀՀ ԱԳՆ-ից ասացին, որ կազանյան փաստաթուղթն է սեղանի վրա, իսկ դա նշանակում է մեր կողմից միակողմանի զիջումներ: Նաև խոսվում է խաղաղապահների մասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:
-Ինչքան հասկացա, տարբեր դերակատարների ասածից, փորձ է արվում բանակցություններ վարել կազանյան փաստաթղթի շրջանակում: Ակտիվացել են նաև խաղաղապահների մասին խոսակցությունները, հայաստանյան որոշ քաղաքական ուժեր նույնիսկ կողմ են արտահայտվել վերջիններիս մուտքին Արցախ: Պետք է նշել, որ դա ամբողջովին դավաճանական մոտեցում է: Արցախի բնակչության անվտանգությունը կարող է ապահովել միայն Արցախի Պաշտպանության բանակը: Ես վստահ եմ, որ Արցախում բոլորը միահամուռ են այս հարցի շուրջ:
-Դուք ստորագրահավաք եք նախաձեռնել ԼՂՀ ՊՆ և ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանին Ղարաբաղ հրավիրելու համար: Ինչո՞ւ որոշեցիք նման նախաձեռնությամբ հանդես գալ:
-Սամվել Բաբայանը 1-ին արցախյան պատերազմը հաղթած բանակի հրամանատարն է, նրա ներկայությունը մեծ ոգևորություն կառաջացնի ժողովրդի և բանակի մոտ: Բաբայանն ունի գիտելիքներ և կարողություններ, որոնք այժմ հարկավոր են Պաշտպանության բանակին: Ի վերջո կարևոր է, որ հաղթանակի խորհրդանիշ հանդիսացող հրամանատարը լինի Արցախում: Ավելին ասեմ, այս տարիների ընթացքում նա մանրամասն հետևել է թե՛ Պաշտպանության Բանակի, թե՛ ադրբեջանական բանակի ձեռքբերումներին, հիանալի տիրապետում է վիճակին, ունի մեծաքանակ ինֆորմացիա ուժերի կարողությունների մասին և, ի վերջո, այս տարիներին ճշգրիտ կանխատեսումներ է կատարել այսօր ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Հետևաբար նման ներուժով զինվորականի ներկայությունը Արցախում կենսական անհրաժեշտություն է:
Գնահատելով Պաշտպանության բանակի հրամանատարության գործադրած ջանքերը, մեր զինվորների և սպաների անձնազոհությունը, գտնում եմ, որ Բաբայանի պես խորհրդատուն կկարողանա օգտակար լինել այս պատերազմական վիճակում:
-Կա տեսակետ, ըստ որի՝ Բաբայանն ի՛նքը պետք է հայրենիք վերադառնա և ամենևին էլ հրավերի կարիք չկա: Ձեր մեկնաբանությունը:
-Իմ տվյալներով՝ Բաբայանը որոշակի խնդիրներ ունի Հայաստանում: Դա է պատճառոը, որ նա գտնվում է արտերկրում: Ես հստակ չգիտեմ, թե ինչ խնդիրներ են դրանք, բայց պետք է փաստել, որ իր չգալը պայմանավորված է հենց այդ խնդիրներով: Այս ստորագրահավաքով նպատակ ունենք չեզոքացնել այդ խնդիրները:
-Ստորագրահավաքի հետ կապված ինչպիսի՞ արձագանք կա Ղարաբաղում: Որքա՞ն ստորագրություն է հավաքվել:
-Ռազմական գործողությունների հենց սկզբից ինձ ամեն օր զանգում էին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ուզում էին Բաբայանի ներկայությունը, հարցնում նրա որտեղ լինելու մասին: Ես նաև բազմաթիվ մարդկանց հետ շփումների ժամանակ եմ արանագրել, որ կա պահանջ՝ Բաբայանին Ղարաբաղում տեսնելու:
Ստորագրահավքի նախաձեռնությունը սկսվեց երեկ երեկոյան և արդեն մեծ քանակի ստորագրություն է հավաքվել: Մենք բնականաբար ակտիվորեն շարունակելու ենք ստորագրահավաքը, որպեսզի այս իրավիճակում կարողանանք վերացնել այն խոչընդոտները, որոնք խանգարում են Սամվել Բաբայանին գտնվել Արցախում:

7or.am