Անտառային հրդեհի ֆոնին սելֆի արած ամերիկացուն 20 տարվա ազատազրկման են դատապարտել
ԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկման են դատապարտել և 60 մլն դոլար տուգանք նշանակել Ուեյն Ալլեն Հանթսմանին, ում մեղադրել են 2014թ. անտառի այրման մեջ:
Տղամարդուն, ով չէր ընդունում իր մեղքը և միայն ս.թ. ապրիլի 8-ին խոստովանեց, որ այրել է անտառը, հաջողվել է ձերբակալել հրդեհի վայրից իրեն դուրս բերած վարորդի շնորհիվ, ում Հանթսմանը ցուցադրել է տեսանյութ, որում նա կանգնած է բռնկվող հրդեհի կենտրոնում:
Վարորդը նկարահանել է տեսանյութը` փոխանցելով այն իրավապահ մարմիններին: Հանցագործը ձերբակալվել է դրանից մի քանի օր անց:
«Ես ինձ մեղավոր եմ ճանաչում, քանի որ ես եմ դա արել», - մեջբերում է հանցագործի խոսքերը «Lifenews»-ը:
Նշվում է, որ բռնկված հրդեհը, որը չէր հաջողվում մարել 27 օր, ամենախոշորն է եղել Կալիֆոռնիայի պատմության մեջ:

7or.am