Աշխարհ

09.04.2016 11:15


Պենտագոնից խոստովանել են, որ հրթիռների համար ռուսական շարժիչների կարիքն են զգում

Պենտագոնից խոստովանել են, որ հրթիռների համար ռուսական շարժիչների կարիքն են զգում

ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Վորքը հայտարարել է, որ Պենտագոնն առաջիկա 6 տարում չի կարող հրաժարվել հրթիռների համար ռուսական արտադրության շարժիչներից։ Նրա խոսքով՝ 6 տարվա ընթացքում հարկավոր է գնել մինչև 8 РД-180 այն հրթիռների համար, որոնք տիեզերք են հասցնում ռազմական արբանյակներ։ Իսկ այդ ժամանակահատվածում ԱՄՆ–ում ծրագրում են ստեղծել սեփական շարժիչները։

«Մենք ուղղակի չենք պատկերացնում՝ ինչպես կարելի է նոր շարժիչ ստեղծել 6 տարուց էլ քիչ ժամկետում։ Մեզ հարկավոր կլինի РД-180, բայց ավելի քան 18 հատ»,–ասել է փոխնախարարը։

Ավելի վաղ Ալաբամա նահանգից ընտրված սենատոր, հանրապետական Ռիչարդ Շելբին կոչ էր արել չշտապել հրաժարվել ռուսական РД-180 շարժիչների գնումից, որոնք հարկավոր են ԱՄՆ–ի ռազմական արբանյակների արձակման համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը