Աշխարհ

09.04.2016 10:10


«Deep Purple»–ը, «Cheap Trick»–ը և «Chicago»–ն՝ ռոքնռոլի Փառքի սրահում

«Deep Purple»–ը, «Cheap Trick»–ը և «Chicago»–ն՝ ռոքնռոլի Փառքի սրահում

Լեգենդար «Deep Purple», «Cheap Trick» և «Chicago» խմբերն ընդգրվել են Քլիվլենդի ռոքնռոլի Փառքի սրահ՝ ԱՄՆ Օհայո նահանգում։ Այս մասին հայտնում է «The Hollywood Reporter»–ը։

Հանդիսավոր արարողությունը կայացել է Բրուքլինում՝ «Barclays Center»–ում։

Փառքի սրահ են ներառվել նաև N.W.A–ի ռեփերները և Սթիվ Միլլերը։

Ավանդաբար, Փառքի սրահ են ընդգրկվում այն կատարողները, որոնց առաջին երգի թողարկումից հետո առնվազն 25 տարի է անցնում։ Հավակնորդների ընտրությամբ հատուկ հանձնաժողով է զբաղվում, որի կազմում երաժշտության պատմաբաններ են ընդգրկված։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը