Հալեպի գնդակոծության հետևանքով 18 խաղաղ բնակիչ է զոհվել
«Ջեբհաթ ան–Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները փորձել են գրավել սիրիական Հալեպի Շեյխ Մաքսուդ արվարձանը։ Գնդակոծության հետևանքով 18 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին, «Lifenews»–ի փոխանցմամբ, հաղորդել են ՌԴ ՊՆ–ից։
««Ջեբհաթ ան–Նուսրա» ահաբեկչական խմբավորումը չի դադարեցնում ռազմական գործողությունները Հալեպում և նրա արվարձաններում։ Շեյխ Մահմուդ թաղամասը գրավելու փորձի ժամանակ ականանետային գնդակոծության հետևանքով 18 բնակիչ է զոհվել։ Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 61 մարդ»,–հաղորդել են ՌԴ ՊՆ–ից։
Աշրաֆիա շրջանից մոտ 400 զինյալ փորձել է գրոհել քուրդ աշխարհազորայինների դիրքերը։ Իդլիբի բնակիչները նույնպես հաղորդել են ականանետային գնդակոծությունների մասին։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ զինյալները պարաստվում են գրոհել Հալեպը, և լուրջ մտահոգություն էր հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի առնչությամբ։

7or.am