Լրահոս

03.12.2009 10:32

Թուրքիայի պետնախարար. «Դժվար կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատել՝ առանց ղարաբաղյան խնդրի առաջընթացի»

Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցություններին թուրքական պատվիրակության ղեկավար և Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բախիշը հաստատել է հայ-ադրբեջանական խնդրի լուծման անհրաժեշտությունը։

«Ադրբեջանցիները մեր եղբայրներն են, և դժվար կլինի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կարգավորել՝ առանց այդ խնդրում առաջընթացի հասնելու»,-հավելել է նա։

Է. Բախիշն ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է խաղաղարար դերակատարություն ունենալ հարավկովկասյան տարածաշրջանում, և նշել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումն օգտակար կլինի ողջ տարածաշրջանի համար։

Պատասխանելով երկու արձանագրությունների վավերացման հնարարավորության մասին հարցին, Թուրքիայի պետնախարարը պարզաբանել է , որ իր երկրի վարչապետն աջակցում է վավարացման գործընթացին, սակայն նա այդ հարցի վերաբերյալ խորհրդարանում սպասում է կոշտ քննարկումների։

Ըստ «Trend»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։