Աշխարհ

08.04.2016 15:05


Դավութօղլու. «Այդ երեք երկրում շատ ուժեղ հայկական լոբբի կա»

Դավութօղլու. «Այդ երեք երկրում շատ ուժեղ հայկական լոբբի կա»

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թուրքիան պե՞տք է քայլեր ձեռնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակում, և արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը փոփոխման կարիք ունի՞, ասել է.

«Գիտեք, որ մենք Մինսկի խմբի անդամ ենք: Բայց քանի որ բանակցություններով փաստացիորեն զբաղվում են երեք համանախագահները, մյուս երկրները դուրս են մնացել գործընթացից: Մինչդեռ, այդ երեք երկրում շատ ուժեղ հայկական լոբբի կա: Այդ պատճառով այստեղ հավասարության մասին խոսք անգամ չի կարող լինել: Իհարկե, Հայաստանը և Ռուսաստանը չեն ցանկանում, որ Թուրքիան կամ այլ երկրներ ներգրավվեն գործընթացին: Հետևաբար, Մինսկի խմբի փոփոխման հարցում մեր դիրքորոշումը հստակ է: Խմբի անդամ բոլոր երկրները պետք է մասնակցեն աշխատանքներին»:

Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտերին` Դավութօղլուն հերթական անգամ հայտնել է պաշտոնական Անկարայի անվերապահ աջակցությունը Բաքվին:

«Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք Թուրքիային է ուղղված: Մենք կիսում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ճակատագիրը», - հայտարարել է Դավութօղլուն:

«azatutyun.am»

Այս խորագրի վերջին նյութերը