Աշխարհ

08.04.2016 11:40


Լե Պենը ողջունել է Նիդեռլանդներում անցկացված հանրաքվեի արդյունքները

Լե Պենը ողջունել է Նիդեռլանդներում անցկացված հանրաքվեի արդյունքները

Ֆրանսիական «Ազգային ճակատ» ծայրահեղ աջական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը ողջունել է Նիդեռլանդներում անցկացված հանրաքվեն՝ կապված Ուկրաինայի և Եվրամիության ասոցացման հետ, որի արդյունքում մեծամասնությունը դեմ է արտահայտվել: Այս մասին հաղորդում է «Le Nouvel Observateur»-ը:

«Ես ուրախանում եմ Նիդեռլանդներում հայրենասիրական ուժերի հաղթանակի համար», - «Թվիթթեր» միկրոբլոգի իր էջում մեկնաբանել է Լե Պենը՝ ընդգծելով, որ «որպես իսկական ֆրանսուհի»՝ հուսով է, որ Մեծ Բրիտանիայում կայանալիք հանրաքվեում նույնպես կհաղթեն ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցները:

«Վստահ եմ, որ Մեծ Բրիտանիայի հանրաքվեն կդառնա առաջինը մեծ շղթայում», - գրել է Լե Պենը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը