Աշխարհ

08.04.2016 11:09


Մոսկվայում կկայանա ԱՊՀ-ի ԱԳՆ խորհրդի նիստը. նախատեսվում է Նալբանդյան- Լավրով հանդիպումը

Մոսկվայում կկայանա ԱՊՀ-ի ԱԳՆ խորհրդի նիստը. նախատեսվում է Նալբանդյան- Լավրով հանդիպումը

Մոսկվայում մեկնարկում է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստը, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը:

ԱՊՀ ԱԳՆԽ-ի նիստը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում իրադրության սրվելու ֆոնին, եւ, ակներեւ է, որ այդ թեման նույնպես կարծարծվի հանդիպմանը:

ԱՊՀ-ի ԱԳՆԽ-ի նիստի օրակարգը ներառում է 10 հարց, որոնք վերաբերում են Համագործակցության գործունեության հանգուցային ուղղություններին: Նիստի արդյունքում համապատասխան փաստաթղթերի նախագծերը կներկայացվեն ԱՊՀ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում, «արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն առարկայորեն կխոսեն ԱՊՀ-ի երկրների բազմապլանային գործակցության ընդլայնման հեռանկարների մասին, կարծիքներ կփոխանակեն միջազգային քաղաքականության հրատապ թեմաների շուրջ, կարծարծեն արտաքին քաղաքական համակարգումն ամրապնդելու հարցերը, ինչպես նաեւ կծանոթանան 2015 թվականին ԱՊՀ-ի շրջանակներում բազմամակարդակ միջգերատեսչական կոնսուլտացիաների պլանի իրագործման վերաբերյալ տեղեկատվությանը եւ կհաստատեն 2016 թվականի համապատասխան ծրագիրը»:

Համագործակցության 25-ամյակի համատեքստում նախարարները «կքննարկեն ԱՊՀ-ի արդյունավետության հետագա բարձրացման, տարածաշրջանում բազմակողմ համագործակցության ժամանակակից իրողություններին նրա գործունեության ադապտացման ուղիները»:

«Հատուկ ուշադրություն կդարձվի գործակցության հումանիտար ոլորտին, իրավապահ բնագավառում համագործակցության ամրապնդմանը»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում:

«Artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը