Աշխարհ

08.04.2016 11:05


Ազատագրված Փալմիրայի բնակիչներն ապրիլի 9-ին կվերադառնան տուն

Ազատագրված Փալմիրայի բնակիչներն ապրիլի 9-ին կվերադառնան տուն

Սիրիայի ազատագրված Փալմիրա քաղաքի բնակիչները, ովքեր ԻԼԻՊ-ի պատճառով ստիպված էին լքել իրենց տները, ապրիլի 9–ին կարող են վերադառնալ տուն: Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, հենց այդ օրը Հոմսից փախստականներով առաջին ավտոբուսը կշարժվի դեպի քաղաք:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Փալմիրայի իշխանություններն արդեն սկսել են քաղաքի շենքերի և էլեկտրահաղորդման լարերի վերականգնումը: Նշվում է, որ Հոմսից դեպի Փալմիրա ավտոբուսի առաջին ուղևորների գրանցումն արդեն սկսվել է, սակայն շատ բնակիչների գտնվելու վայրն անհայտ է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը