Իշխանությունն ու ժողովուրդը տարբեր աշխարհներում են
Համո Սահյանի իմաստուն միտքը հիշեցի. «Խաղաղ ժամանակներում երկիրը ղեկավարությանն է, իսկ պատերազմի ժամանակ անունը դնում են հայրենիք ու հանձնում են ժողովրդին»:
Ու մեր ժողովուրդը խուռներամ, խելացնոր լցվում է սահման, դիրքեր՝ պաշտանելու հայրենիքը: Լա՛վ է անում: Բայց պետք է նաեւ լիրիկայից վերադառնալ իրականություն եւ հիշել, որ կա պետություն: Եվ այդ պետությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ունի ղեկավարություն, որը պարտավոր էր պատշաճորեն հոգալ հայոց պետականության անվնտանգությունն ապահովող ամենակարեւոր օղակի՝ բանակի ծախսերը՝ այն հագեցնելով ժամանակակից զինտեխնիկայով:
Հայը զգացմունքային ժողովուրդ է, այս ամենի մասին մտածելու ոչ հավես ունի եւ ոչ էլ ժամանակ: Ուղղակի վազում է աջակցելու թշնամու դեմ մարտնչող բանակին: Էլի եմ ասում՝ լա՛վ է անում: Բայց: Բայց-ը մնում է:
Ինչո՞ւ է, ըստ իշխանությունների տարածած թեզի, տարածաշրջանում ամենամարտունակ բանակը կռվում 1980-ականների զենքով: Իսկ առաջին անհրաժեշտության պարագաներն էլ նորից ժողովուրդն է հոգում: Դարձյալ ու կրկին շեշտում եմ՝ լա՛վ է անում: Սակայն սթափվել է պետք ու ՀՀԿ ղեկավարին հարց ուղղել է պետք՝ է՞ս էր քո պահած բանակը:
Չէ, բայց պարզվում է՝ ինքը լրիվ հույսը դրել էր հավատի վրա, ու այդպես էլ հայտարարում է Գերմանիայում: Դե, որ մեր ուժը մեր հավատի մեջ է (արի ու մի ասա՝ բա որ հավատում էիր, փոխեիր, էլի, մեր բանակը: Թե՞ միայն լոզունգով է «փոխվում»):
Պարզվեց նաեւ, որ Սերժ Սարգսյանը վիպասան Րաֆֆուն էլ չի կարդացել (նրա ելույթ գրողներն էլ չեն կարդացել): Իսկ Րաֆֆին դեռ 150 տարի առաջ է ասել. «Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտության տեղը, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի, և մեր կանանց չէին հափշտակի… Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ՝ սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու…,»:
Էս արդեն 8 տարի ՀՀ իշխանությունը վանքերից դուրս չի գալիս. եկեղեցական տոներին մե՛կ խաչեղբոր դերում է, մե՛կ ամպհովանիի տակ է, մե՛կ տերտերներին է հանում պարադի… Գիտեն՝ այդկերպ ժողովրդին հավատավոր են սարքելու, որն առանց զենքի գնալու է մարտի դաշտ: Էլի՛ է գնալու, բայց հավատը վերացական կատեգորիա է, եթե չկա կոնկրետ հզոր զինտեխնիկա:
«Աստվածավախի» դերում հանդես եկող իշխանությանը թվում է, թե իրենց թալանն էլ Աստված կների, ու մենք զոհեր չենք ունենա: Ամո՛թ է, պարոնայք, ամո՛թ է:
Խաղաղ ժամանակ նստում եք ձեր 250 միլիոն դրամ արժեղությամբ «պադավատները», գնում եք սահմանագոտի ու մտածում եք, թե հավատը մեզ կփրկի: Չի՛ փրկում: Նահատակված մատաղ հոգիների թիվը վկա, որ ձեր եւ հատկապես ձեր առաջնորդի խղճին է մնալու (եթե, իհարկե, դրանից ունի):

Կիմա Եղիազարյան