Տնտեսական

07.04.2016 21:52


Հ. Աբրահամյան. «Գազի գինը սահմանին 150 դոլար կլինի»

Հ. Աբրահամյան. «Գազի գինը սահմանին 150 դոլար կլինի»

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հայտնել է, որ սահմանին գազի գնման գինը կկազմի 150 ԱՄՆ դոլար նախկին 165 դոլարի փոխարեն. ՌԴ-ից Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը նվազեցնելու մասին պայմանագիր է ստորագրվել։

Աբրահամյանը, սակայն, դժվարացել է պատասխանել հարցին, թե որքան կկազմի գազի գինը սպառողի համար՝ նշելով, որ համապատասխան պատկան մարմինները կքննարկեն, և ուսումնասիրությունից հետո միայն հանրությանը կիրազեկվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը