Առանց զբոսաշրջիկների մնացած Եգիպտոսի քաղաքներն ուրվականների են վերածվում (ֆոտոշարք)
Տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Եգիպտոսի զբոսաշրջային ոլորտը զգալի վնաս է կրում:
Ինչպես տեղեկացնում է «LifeNews»-ը, ռուսաստանցիների մոտ մեծ հեղինակություն վայելող Շարմ Էլ Շեյխ հանգստավայրն աստիճանաբար վերածվում է ուրվական-քաղաքի, քանի որ զբոսաշրջիկների հոսքի կտրուկ անկման պատճառով ժամանցի վայրերի զգալի մասը փակվել է, իսկ լողափերը՝ դատարկվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանից Եգիպտոս չվերթների դադարեցումը պայմանավորված է «А321» ինքնաթիռի կործանմամբ, ինչի հետևանքով 224 մարդ էր զոհվել: Ավելի ուշ Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել էր, որ կործանման պատճառն ահաբեկչությունն էր:
Այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Բոգդանովն եգիպտացի իր գործընկերոջ հետ քննարկել է չվերթների և զբոսաշրջային ոլորտում համագործակցության վերսկսման համար անհրաժեշտ քայլերը:

7or.am
Լուսանկարներ՝ «The Guardian»–ի, «Chris McGrath»–ի