Լրահոս

02.12.2010 15:10


ՀՀԿ–ական պատգամավոր. «Ի. Ալիևը չի կարողանում ձերբազատվել դասալքության սինդրոմից»

ՀՀԿ–ական պատգամավոր. «Ի. Ալիևը չի կարողանում ձերբազատվել դասալքության սինդրոմից»

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի կարծիքով՝ Աստանայում հնչած հնգակողմ հայտարարությունը չի նվազեցնում պատերազմի վտանգը և չի մերձեցնում երկու երկրներին: Այսօր հրավիրված ասուլիսում նա նշել է նաև, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորները պետք է միաձայն քվեարկե՛ն ԼՂՀ անկախության ճանաչման օրինագծի օգտին, քանի որ Աստանան ոչինչ չի տվել:

Նույն ասուլիսում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն էլ ասել է, որ Հայաստանն այժմ բանակցային գործընթացի մեջ է, և դեռևս ԼՂՀ անկախության ճանաչման ժամանակը չէ: ՀՀԿ-ական պատգամավորը կարծում է նաև, որ ԵԱՀԿ գագաթնաժողովից բոլոր սպասելիքները մեծամասամբ իրականություն են դարձել: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների չկայացած հանդիպմանը, նա ասել է, թե Իլհամ Ալիևը փախուստի է դիմում, և որ նա չի կարողանում ձերբազատվել դասալքության սինդրոմից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը