Պեսկով. «ԼՂ–ում իրավիճակը դեռևս հեռու է կայուն լինելուց»
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեռևս հեռու է կայուն լինելուց, և Մոսկվան չի պատրաստվում դադարեցնել հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, իրավիճակը դեռ հեռու է կայուն լինելուց, այդ պատճառով կանգ առնել ձեռք բերածի վրա ուղղակի անհնար է, և ոչ ոք չի պատրաստվում դա անել»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը բարի գործընկերային հարաբերություններ է պահպանում թե՛ Երևանի և թե՛ Բաքվի հետ՝ աշխատելով ինչպես երկկողմանի հիմքի, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակներում։
Պեսկովը շեշտել է՝կրակը դադարեցնելու նպատակով օպերատիվ մեծ աշխատանք է տարվել ամենատարբեր մակարդակներով՝ հավելելով, որ Մոսկվան կշարունակի իր հետևողական գիծը։
Բացի այդ, Պեսկովը նաև նկատել է՝ հակամարտության սրումը հանգեցրել է ԼՂ խնդրի կարգավորման զգալի հետընթացի։
Պեսկով. «ԼՂ–ում իրավիճակը դեռևս հեռու է կայուն լինելուց»
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեռևս հեռու է կայուն լինելուց, և Մոսկվան չի պատրաստվում դադարեցնել հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Այս մասին, «ria.ru»–ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, իրավիճակը դեռ հեռու է կայուն լինելուց, այդ պատճառով կանգ առնել ձեռք բերածի վրա ուղղակի անհնար է, և ոչ ոք չի պատրաստվում դա անել»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը բարի գործընկերային հարաբերություններ է պահպանում թե՛ Երևանի և թե՛ Բաքվի հետ՝ աշխատելով ինչպես երկկողմանի հիմքի, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակներում։
Պեսկովը շեշտել է՝ կրակը դադարեցնելու նպատակով օպերատիվ մեծ աշխատանք է տարվել ամենատարբեր մակարդակներով՝ հավելելով, որ Մոսկվան կշարունակի իր հետևողական գիծը։

7or.am