Աշխարհ

07.04.2016 13:50


Լավրով. «ԼՂ–ում հարկավոր է վստահության միջոցներ մշակել» (տեսանյութ)

Լավրով. «ԼՂ–ում հարկավոր է վստահության միջոցներ մշակել» (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղում հարկավոր է վստահության միջոցներ մշակել՝ թույլ չտալու շփման գծում նոր բախումներ։ Այս մասին այսօր Բաքվում իր իրանցի և ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության սրմանը։

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո Լավրովն ընդգծել է՝ պաշտոնական Մոսկվան գոհունակություն է հայտնել ԼՂ–ում հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված համաձայնության համար։

«Մենք ձգտեցինք օգնել մեր մոտ ընկերներին համաձայնության հասնել»,– նախարարի խոսքն է մեջբերում «Lifenews»–ը։

Հայտնի է, որ եռակողմ այդ հանդիպումը նախաձեռնվել էր դեռ մի քանի ամիս առաջ, և նախատեսվում էր կարծիքներ փոխանակել տարածքային համագործակցության հարցերի շուրջ: Սակայն ԼՂ իրավիճակի հետ կապված՝ օրակարգը փոփոխվել է։

Հիշեցնենք՝ նախօրեին էլ Լավրովը հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Մանրամասն՝ «vest.ru»–ի և RT–ի տեսանյութերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը