Լրահոս

07.04.2016 11:57


Պ. Պասկով .«Հայ ազգը անցել է քննությունը՝ համարվելու հերոս ազգ»

Պ. Պասկով .«Հայ ազգը անցել է քննությունը՝ համարվելու հերոս ազգ»

Բուլղարացի հայտնի հրապարակախոս և հասարակական գործիչ Պլամեն Պասկովը նշել է, որ իր համար անակնկալ չէր Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը, բայց նրան զարմացրել է մեկ այլ բան.

«Ինձ զարմացրել, անգամ ցնցել է մեկ այլ բան: Հայաստանը տարածքով 3 անգամ փոքր է, քան Բուլղարիան, և համարյա 2 անգամ փոքր, քան Ադրբեջանը: Բնակչությունը Հայաստանում, անգամ եթե հավատանք «Վիքիպեդիային», ամենաքիչը 2.5 անգամ քիչ է, քան Ադրբեջանինը: Հայաստանը կասպյան նավթ չունի, նրա թիկունքին Թուրքիայի նման հզոր տերություն չկա: Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ մեծ բանակ, մեծ ռազմական բյուջե ունենալ: Պաշտպանել երկիրը և ազգը այսպիսի պարագայում ռազմավարական տեսանկյունից հետևյալն է՝ «Առաքելությունն անհնարին է»: Եվ այս 4 օրը ինձ ստիպեց լուրջ մտորել շատ բաների մասին: Ես տեսնում եմ, որ 21-րդ դարում, 2016թ. ապրիլին, հայ ազգը անցել է քննությունը՝ համարվելու հերոս ազգ»,- Պասկովի խոսքն է մեջբերում «Geoclub.info»-ն:

Բուլղարացի գործիչն Ադրբեջանին համեմատել է ԻԼԻՊ-ի հետ.

«ԻԼԻՊ-ի շարքերում կռվում են թուրք զինվորականներ, իսկ Ադրբեջանի կազմում՝ նույնպիսի թուրք զինվորականներ և ԻԼԻՊ-ի զինյալներ: Ադրբեջանը, փաստացի, ընտրել է անմարդկային ուղին՝ ԻԼԻՊ=Թուրքիա=Ադրբեջան»,-եզրափակել է նա:

«vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը