ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել «Ջեբհաթ ան Նուսրայի» «գլխավոր անդամներին»
Վերջին երեք օրվա ընթացքում ԱՄՆ-ը Սիրիայի Իդլիբ նահանգում երկրորդ ավիահարվածն է հասցրել«Ալ Քաիդայի» թև հանդիսացող «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը:
«The Washington Post»-ի փոխանցմամբ՝ Պենտագոնից հայտնել են, որ ավիահարվածը հասցվել է մեքենային, որում գտնվում էին խմբավորման «գլխավոր անդամները»: Սակայն դեռ պարզ չէ՝ հաջողվե՞լ է արդյոք ոչնչացնել ղեկավարներից որևէ մեկին, թե ոչ:
Սիրիական ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ հարվածի արդյունքում 5 մարդ է զոհվել:
ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել «Ջեբհաթ ան Նուսրայի» «գլխավոր անդամներին»
Վերջին երեք օրվա ընթացքում ԱՄՆ-ը Սիրիայի Իդլիբ նահանգում երկրորդ ավիահարվածն է հասցրել «Ալ Քաիդայի» թև հանդիսացող «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը:

7or.am