Լավրովը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներին (տեսանյութ)
Ինչպես նախօրեին հայտնի դարձավ, այսօր՝ ապրիլի 7-ին, Բաքվումտեղի կունենաՌուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կհանդիպի Իրանի և Ադրբեջանի իր գործընկերներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարվելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Հայտնի է, որ եռակողմ այդ հանդիպումը նախաձեռնվել էր դեռ մի քանի ամիս առաջ, և նախատեսվում էր կարծիքներ փոխանակել տարածքային համագործակցության հարցերի շուրջ: Սակայն ԼՂ իրավիճակի հետ կապված՝ օրակարգը փոփոխվել է։
Նախօրեին նաև հայտնի դարձավ, որ Լավրովը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ռուս դիվանագետը վերստին խոսել է Մոսկվայի օժանդակության մասին՝ Ղարաբաղում խաղաղության պահպանման վերաբերյալ:
Լավրովը Բաքվում կհանդիպի Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարներին (տեսանյութ)
Ինչպես նախօրեին հայտնի դարձավ, այսօր՝ ապրիլի 7-ին, Բաքվում տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

7or.am