Նիդեռլանդներում դեմ են քվեարկել Ուկրաինայի՝ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի վավերացմանը (տեսանյութ)
Նիդեռլանդներում անցկացված խորհրդատվական հանրաքվեում ընտրողների մեծ մասը դեմ է քվեարկել Ուկրաինայի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի վավերացմանը։
«ria.ru»-ի փոխանցմամբ՝ համաձայնագրի վավերացմանը դեմ է քվեարկել ընտրողների 61.1 տոկոսը, կողմ՝ 38.1 տոկոսը:
Ընդհանուր առմամբ, հանրաքվեին մասնակցել է ընտրողների 32.2 տոկոսը, ինչը բավարար է քվեարկությունը վավեր ճանաչելու համար:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արդեն արձագանքել է հանրաքվեի արդյունքներին՝ հայտարարելով, որ դա գրոհ էր՝ ուղղված Եվրոպայի միասնականությանը, եվրոպական արժեքների տարածմանը։
Ուկրաինայի ԱԳՆ–ից նշել են, որ «հանրաքվեն կրում էր զուտ խորհրդատվական բնույթ, և վերջնական որոշումը կայացնելու է Նիդեռլանդների կառավարությունը»:
Նշվում է, որ հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 12-ին։

7or.am