Դամասկոսի արվարձաններից մեկում ազգությամբ հայ զինծառայող է զոհվել, որը կռվում էր սիրիական բանակի շարքերում։
Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ զոհը Րաֆֆի Գազեզյանն է։
Նրա դին այսօր առավոտյան ուղարկվելու է Հալեպ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Աղբյուրը հիշեցնեում է՝ չնայած Սիրիայի կառավարությունն ու ընդդիմության խմբավորումների մեծ մասը հրադադարի հարցով համաձայնության են եկել՝ կրակի դադարեցումը չի տարածվել այնպիսի ահաբեկչական խմբավորումների վրա, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» և «Ջեբհաթ ան-Նուսրան», որոնք շարունակում են պարբերաբար հարձակումներ իրականացնել Դամասկոսում, Հալեպում և այլ շրջաններում։
Դամասկոսում սիրիահայ զինվոր է զոհվել