Աշխարհ

06.04.2016 20:00


Պորոշենկո. «Ուկրաինայի հաջողությունները կօգնեն վերադարձնել Ղրիմը»

Պորոշենկո. «Ուկրաինայի հաջողությունները կօգնեն վերադարձնել Ղրիմը»

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հաջողությունները և միջազգային երկխոսությունը կօգնեն վերադարձնել Ղրիմը:

Նման հաղորդագրություն է տեղադրված Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:

«Ղրիմում բնակվողների համար ծանր օրեր են սկսվել: Եվ միակ ճանապարհը, որով հնարավոր է վերադարձնել Ղրիմի ժողովրդին, Ուկրաինայի հաջողությունները ներկայացնելն է՝ ժողովրդավարության ամրապնդմանն ուղված բարեփոխումների իրականացումը, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացումը, կյանքի մակարդակի բարելավումը և բիզնեսի համար բաց լինելը», - ասված է հայտարարության մեջ:

Պորոշենկոն ընդգծել է, որ միջազգային իրավունքի վիճելի հարցերը չպետք է լուծել ռազմական ուժ կիրառելով, այլ միայն դիվանագիտական լեզուն օգտագործելով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը