Լրահոս

02.12.2009 17:42


Սերժ Սարգսյանն այցելել է Ավետիք Իսահակյանի՝ Երևանում գտնվող տուն-թանգարան

Սերժ Սարգսյանն այցելել է Ավետիք Իսահակյանի՝ Երևանում գտնվող տուն-թանգարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ավետիք Իսահակյանի՝ Երևանում գտնվող տուն-թանգարան:

Նախագահը Վարպետի թոռան՝ Ավիկ Իսահակյանի ուղեկցությամբ շրջել է հիմնանորոգված տուն-թանգարանում, ծանոթացել մեծ բանաստեղծի կյանքին և գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին:

Երկրի ղեկավարը զրուցել է թանգարանի աշխատակիցների հետ, նաև հետաքրքրվել, թե ինչ հաճախականությամբ է թանգարանն այցելուներ ունենում: Աշխատակիցները վստահեցրել են, որ այցելուների պակաս չունեն, և որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում դպրոցականները, երիտասարդները, արտերկրացի զբոսաշրջիկները:

Սերժ Սարգսյանն ասել է, որ տպավորված է հիմնանորոգված թանգարանով և նշել, որ այն մշտական հոգածության կենտրոնում կլինի:

Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական հիմնադրամի միջոցներով:

 

Այս խորագրի վերջին նյութերը