Ա. Մախլայ. «Միանշանակ է, որ Թուրքիան է հրահրում հակամարտությունը»
«Vesti.am»-ի հարցազրույցը ՌԴ «Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոն» կազմակերպության նախագահ Ալեքսեյ Մախլայի հետ՝ ԼՂՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ:
-Պարո՛ն Մախլայ, ԼՂ-ում իրավիճակի սրացման մասին ի՞նչ կարծիք ունեք:
–Իրավիճակը, իհարկե, անհանգստացնող է, դրան կարելի էր սպասել: Վերջերս Ադրբեջանը մեծացնում էր իր ռազմական հնարավորությունները: Բացի այդ, տվյալ երկրի ներքաղաքական իրավիճակը, որն ուղղված է պետության ղեկավարի դեմ. նրանք դժգոհ են, որ Ադրբեջանն ըստ էության ոչինչ չի անում: Եվ նպատակը միջազգային հանրության ուշադրության շեղումն էր այն իրադարձություններից, որոնք այժմ տեղի են ունենում Սիրիայում և այլն: Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների հետ կապված վերջին իրադարձությունները ևս որոշակի հետք են թողել:
-Այսինքն, ուզում եք ասել, որ Թուրքիա՞ն է Ադրբեջանին հրահրել գնալ ԼՂ-ի հակամարտության թեժացմանը:
-Այո, կարծում եմ, որ այս դեպքում Թուրքիան է որոշ չափով դրդել Ադրբեջանին նման անմտածված քայլի: Վերջիվերջո, Ադրբեջանը սերտ համագործակցության մեջ է Թուրքիայի հետ՝ որպես խորհրդականի: Բացի այդ, Հայաստանի հարաբերությունները Թուքիայի հետ այդքան էլ բարիդրացիական չեն, ավելի պատկերավոր ասած՝ ոչ մի տեսակի հարաբերություն չկա: Իսկ Թուրքիայի ղեկավարների վերջին այցերն Ադրբեջան, և վերջինիս ղեկավար անձանց այցերը Թուրքիա, ինչ-որ չափով հրահրել են այս ագրեսիան: Այն, որ Հայաստանը չի սկսել այս հակամարտությունը, պարզից էլ պարզ է, անգամ գուշակի մոտ գնալու կարիք չկա: Ստեղծված իրավիճակն անխոհեմություն է՝ ևս մեկ հրդեհի օջախ բռնկելը Ռուսաստանի հարավում, ևս մեկ թեժ կետ ստեղծելը՝ ուշադրություն գրավելու և այլ պետություններին ներքաշելու նպատակով: Աստված ոչ անի՝ եթե հետագայում էլ այսպես շարունակվի, ներքաշվելու են և՛ Իրանը, և՛, ուզենք թե չուզենք, Ռուսաստանը: Ռուսաստանում շատ հայեր են բնակվում, և ՌԴ-ին բարդ իրավիճակի առջև կանգնեցնելն այդքան էլ խելամիտ չէ: Ռուսաստանին շատ անհարմար դրության մեջ են դրել: Ամեն դեպքում, այս 2 պետությունները մտնում են ԱՊՀ երկրների կազմի մեջ, իսկ Հայատանը ՀԱՊԿ-ի անդամ է, այսինքն՝ ՀԱՊԿ-ը պետք է քայլեր ձեռնարկի ագրեսիայի դեպքում, իսկ Ադրբեջանը չի մտնում ՀԱՊԿ-ի կազմի մեջ: Գոյություն ունի խնդիրների մի ամբողջ կծիկ: 20 տարուց ավելի ընթացող Մինսկի խմբի բանակցություններն անլուրջ են, քանի որ վաղուց էր պետք լուծել այս խնդիրը: Պետք է հասկանալ, որ այս հակամարտությունը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով, սա պետք է հասկանան բոլորը: Պետք է նստել բանակցությունների սեղանի շուջը և պայմանավորվել: Աստված ոչ անի՝ եթե այսպես շարունակվի, եթե Ադրբեջանը չլսի միջազգային հանրությանը, պարզ է, որ Հայաստանը ստիպված է լինելու ճանաչել ԼՂ-ի անկախությունը: Այսօրվա զոհերը ոչ մեկին ձեռնտու չեն:
-Իսկ ի՞նչ շահ ունի Թուրքիան՝ հրահրելով ԼՂ-ի հակամարտության թեժացումը:
-Կարծում եմ, որ այս ամենը Թուրքիայի շահերից է բխում: Հարցը նրանում է, որ այսօր Թուրքիան բավարարար արժանապատվություն չունի Ռուսաստանից ներողություն խնդրելու համար: Ամբողջ աշխարհն է ասում Էրդողանին և Թուրքիայի վարչապետին՝ վերջապես ներողություն խնդրեք Ռուսաստանից և պատժեք ռմբակոծված ինքնաթիռի օդաչուին սպանողին: Բայց, իհարկե, դա չի արվում: Այսօր Թուրքիան բավականին հսկայական վնասներ է կրում Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների խզման հետևանքով: Եվ Թուրքիան այսօր իր վարքով կարող է ոչ միայն Ադրբեջանին ներքաշել «եղբայրասպան» պատերազմի մեջ, այլ նաև՝ ՆԱՏՕ-ի այլ երկրների: Թուրքիան մտնում է ՆԱՏՕ-ի կազմի մեջ, սակայն այսօր մենք տեսնում ենք, որ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարում՝ անգամ ՆԱՏՕ-ի հետ չհամաձայնեցնելով: Չէ՞ որ երբ ռուսական ինքնաթիռը ռմակոծվել էր, ՆԱՏՕ-ն լուռ էր մնացել և, կարծես թե, հեռացել է Թուրքիայից, վերջինս աջակցություն չի զգում՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն: Եվ ահա, ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որին ամեն կերպ պիտի խառնվի Ռուսաստանը. սա ինչ-որ առումով շանտաժ է: Վերջինս շատ բարդ դրության մեջ է հայտնվում: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, Գյումրիում է գտնվում Ռուսաստանի ռազմաբազան, տարածաշրջանում հսկվում է սահմանը, հայերը մեր եղբայրներն են, իսկ Ադրբեջանի հետ մենք ունենք նորմալ, դիվանագիտական, հարթ հարաբերություններ: Մենք ռազմական տեխնիկա ենք վաճառում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին: Եվ ի՞նչ է ստացվում այսօր: Ստացվում է, որ Ռուսաստանին այսպիսի իրավիճակի մեջ են դնում:
-Բայց ճի՞շտ եք համարում Ադրբեջանին ռազմական տեխնիկա վաճառելը, քանի որ հենց դրանցով են նրանք հիմա կրակում հայերի վրա:
–Գիտեք, հարցն այն, է որ Ադրբեջանը մտնում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության խորհրդի կազմի մեջ: Ռուսաստանը վաճառում է տեխնիկա շատ այլ երկրների: Այսօր Ռուսաստանը աշխարհում մեծ պահանջարկ ունեցող զինտեխնիկա վաճառելու հարցում 2-րդ տեղն է գրավում: Սակայն, զենք վաճառելով կոչ չի անում օգտագործել այն հարևան երկրի դեմ, առավել ևս նման նուրբ իրավիճակում: Մենք հո հարցն այդպես չե՞նք դնում: Նշանակում է՝ այստեղ այլ լծակներ կան, պետք է նայել, թե ո՞վ է շահագրգռված իրավիճակի թեժացմամբ: Ես հենց սկզբում ասացի, որ հայերը շահագրգռված չեն այսպիսի ռազմական գործողություններ սկսել: Միանշանակ է, որ Թուրքիան է հրահրում հակամարտությունը: Պետք է դիտարկել նաև Ալիևի այցը Թուրքիա, և վերջինիս ղեկավարության այցը Բաքու, որոնք էլ միանշանակ թեժացրեցին իրավիճակը: Նաև այսպիսի պահ կա՝ երբ 2 պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բացակայում էին իրենց երկրներից և գտնվում էին ԱՄՆ-ում, հենց այդ ժամանակ էլ սկսվեցին այդ ռազմական գործողությունները: Սա էլ պետք է վերլուծել, թե ինչու հենց այդպես պատահեց: Իսկ Ադրբեջանի ղեկավարը Նյու Յորքում ելույթ ունեցավ, թե՝ մենք կողմ ենք խաղաղ կարգավորմանը, բայց իրականում մենք պատմությունից գիտենք, թե ինչպես նրանք դիմավորեցին իրենց մարդասպանին, ով Հունգարիայում գլխատել էր քնած հայ սպային: Անգամ այդ մարդասպանին ազգային հերոս հռչակեցին:
-Ըստ ձեզ՝ ինչո՞ւ հրադադարի ռեժիմ կնքվեց, և արդյոք դա ճի՞շտ որոշում էր:
–Որքան հասկանում եմ, հրադադարը կնքվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջին դեմքերի մակարդակով: Իհարկե, դրա մասին չի հաղորդվում, բայց մենք հասկանում ենք, որ մեր արտաքին գործերի նախարարի ելույթում, ՌԴ պաշտպանության նախարարի հետ զրույցում պարզ ասվել են այնպիսի խոսքեր, որոնք ստիպել են մտածել՝ եթե այսպես շարունակվի, ապա մենք չենք մնա դիտորդի դերում և սպասի, թե ազգերն ինչպես կկոտորեն միմյանց:

«Vesti.am»