Աշխարհ

06.04.2016 19:30


Էրդողանը «ռուսական հետք» է նկատել ԼՂ հակամարտությունում

Էրդողանը «ռուսական հետք» է նկատել ԼՂ հակամարտությունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող բախումներում «ռուսական հետք» կա: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:

«Ռուսաստանը հայտարարում է, որ Թուրքիան հանդիսանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կողմ: Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև պետք է որևէ «կողմ» փնտրել, ապա ամենակարևոր «կողմը», իմ կարծիքով, Ռուսաստանն է: Ռուսաստանը «կողմ» էր նաև թե՛ Վրաստանում, թե՛ Ուկրաինայում», - ասել է թուրք նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը