Այսօր՝ ապրիլի 6-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Համանախագահները ողջունել են հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումը՝ հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները պետք է կրեն ավելի ինտենսիվ բնույթ,որոնց արդյունքներով էլ հակամարտությունը խաղաղ լուծում ստանա:
Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ալիևին
Այսօր՝ ապրիլի 6-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Պիեռ Անդրիեին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Համանախագահները ողջունել են հրադադարի մասին համաձայնագրի ձեռքբերումը՝ հավելելով, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները պետք է կրեն ավելի ինտենսիվ բնույթ, որոնց արդյունքներով էլ հակամարտությունը խաղաղ լուծում ստանա: