Թուրք հաքերները «DDoS» հարձակման են ենթարկել ՀՀ կառավարական կայքերը
Թուրքական «Sabah» թերթը տեղեկություն է տարածել, համաձայն որի՝ թուրք հաքերները «DDoS» հարձակում են իրականացրել ՀՀ պաշտոնական կայքերի վրա: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», հարձակման պատասխանատվությունն է ստանձնել «Aslan Neferler Tim» խմբավորումը, որն այդկերպ փորձել է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հետ հակամարտության սրացման պայմաններում:
Կառավարական խոշորագույն կայքերի վրա հարձակմա մասին տեղեկությունը «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հաստատել է նաև տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ոչ մի հայկական կայք չեն կոտրել: Սակայն շատ կայքերի վրա ուժեղ «DDoS» հարձակում է իրականանում, որի արդյունքում որոշ կառավարական կայքեր ժամանակ առ ժամանակ խափանունմերով են աշխատում: Բացի այդ, հարկ է հաշվի առնել այն, որ խափանումները պայմանավորված են ոչ միայն հարձակումով, այլ նաև օգտատերերի աննախադեպ ակտիվությամբ», - ասել է Մարտիրոսյանը:

7or.am