Ալի Քերիմլին՝ Ալիևին. «Այլևս չասե՛ք՝ պետք լինի՝ Ղարաբաղը կվերցնենք»
«Azadliq.info» լրատվական կայքի փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղաքական գործիչ Ալի Քերիմլին «Facebook»-ի իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող «Պետք լինի՝ Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, և հարց տվել նրանց. «Բա ինչո՞ւ չկարողացաք վերցնել»։
«Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից հասարակության միասնականության, աշխարհի, հարևանների, հատկապես Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում և խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչո՞ւ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլևս «Պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի՛ արեք, դա լուրջ չի ընդունվելու»,- Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությանն ուղղված ուղերձում նշել է Ալի Քերիմլին:

«tert.am»