Աշխարհ

06.04.2016 11:10


ԼՂ խնդրի կարգավորման հարցով Պուտինի և Մեդվեդևի քայլերը համաձայնեցված են

ԼՂ խնդրի կարգավորման հարցով Պուտինի և Մեդվեդևի քայլերը համաձայնեցված են

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից իրականացվող քայլերն ամբողջությամբ համաձայնեցված են։ Այս մասին, «Իննտերֆաքսի» փոխանցմամբ, հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Բնականաբար, տեղի է ունենում համաձայնեցում՝ հաշվի առնելով ՌԴ նախագահի զրույցների արդյունքներն Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողի հարցին` արդյոք Պուտինը որևէ հանձնարարական տվե՞լ է վարչապետին, որն ապրիլի 7-8-ին նախատեսում է այցելել Երևան և Բաքու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը