Հարցազրույց կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանիհետ
-Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների վարած քաղաքականությունը պետության կառավարման տեսանկյունից։
-Անկախ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները պետության կառավարման իմաստով ոչ մի ընդգծված քաղաքականություն չեն վարել: Հայաստանի իշխանավորների ճնշող մեծամասնությունը վարել և վարում են երկու տեսակ «քաղաքականություն».
արտաքին և ներքին հարցերում հարմարվել ընթացիկ վիճակին,
լուծել սեփական բարեկեցության խնդիրը:
Ահա թե ինչու Հայաստանն արդեն 20 տարի գտնվում է «անցումային» փուլում (մասնավորապես' անցումային տնտեսության իմաստով), ինչպես նաև կառուցվել է օլիգարխիկ պետություն, որտեղ իշխանությունը և բիզնեսը հանդես են գալիս նույն դեմքով:
Սակայն մեկ բան Հայաստանում լավ են անում' պետության կառավարման անհաջողությունները ներկայացնել հանճարեղ նվաճումների տեսքով:
-Պետությունը՝ որպես կենդանի օրգանիզմ, որքա՞ն կարող է հանդուրժել սխալ կառավարումը։
-Ժամկետը կախված է բազմաթիվ գործոններից: Հետևապես կառավարման տեսության իմաստով նման ժամկետ գոյություն չունի: Ուրիշ բան, որ կարելի է գնահատել միտումները: Իսկ միտումները մտահոգիչ են և առաջին հերթին' պետության անվտանգության իմաստով: Պետության անվտանգության համակարգը բոլոր ուղղություններով խաթարված է: Այս իրավիճակը կարող է զարգանալ երեք սցենարով.
պետության հանդարտ փլուզում (ներկայիս Հայաստանի սցենար),
պետության կտրուկ փլուզում (Առաջին Հանրապետության սցենար),
պետության սրընթաց զարգացում (այն, ինչն անհրաժեշտ է նախապատրաստել):
Շարքային քաղաքացուն դժվար է բացատրել, որ կառավարման տեսության հիմքային օրենքներից մեկն է համարվում հետևյալ սահմանումը. «Ինչքան վատ է վիճակը, այնքան մեծ է սրընթաց զարգացման հավանականությունը»: Պետականաշինության և տնտեսության բոլոր ժամանակների հրաշքներն ի հայտ են եկել հենց անելանելի վիճակներում: Ուրիշ բան, որ ներկայիս Հայաստանի «էլիտան» ունակ չէ այդ հրաշքն ապահովել:
-Բազմաթիվ վերլուծաբաններ, փորձագետներ նշում են, որ իշխանությունների քայլերը հակապետական են (մասնավորապես՝ «Ակցիզային հարկի» մասին օրինագիծը)։
-Այդ վերլուծաբանները և փորձագետները բավական լավատես են: Բանն այն է, որ 1991թ. ի վեր իշխանությունների քայլերի ճնշող մեծամասնությունը կառավարման իմաստով բացարձակ անգրագետ է: Իսկ հաշվի առնելով, որ Հայաստանի «էլիտան» և նրանց սպասավորները, որպես կանոն, չգիտեն անգամ «կառավարում» և «ղեկավարում» տարրական հասկացությունների տարբերությունը, ինչպես նաև գտնում են, որ իրենք «միակն են և անկրկնելին», կարելի է պնդել, որ մենք ականատես ենք լինելու նորանոր անգրագետ «հաջողությունների»:
Բայց բոլորս պարտավոր ենք հասկանալ, որ ներկայիս վիճակում պետության սրընթաց զարգացման այլընտրանք է պետության հանդարտ կամ կտրուկ փլուզումը:
-Եթե իշխանություններն այս թափով շարունակեն, որքա՞ն կկարողանան պաշտոնավարել։ Նշենք, որ ՀՀԿ-ականներն ասում են, թե ապագա ընտրություններում էլ են մեծամասնություն կազմելու։
-Ինձ համար միևնույն է' Հայաստանը փլուզվելու է խորհրդարանում այս կամ այն կուսակցության մեծամասնությա՞ն, թե՞ փոքրամասնության օրոք: Ժամանակն է՝ դադարեցնենք կուսակցական նման տեսակի գործունեությունը:
Մյուս կողմից, անշնորհակալ գործ է Հայաստանում մասնագիտորեն զգուշացնել վտանգների մասին, ինչպես նաև ներկայացնել լուծումներ: Ավելի «հետաքրքիր» է թվաբանական վերլուծություններ անել խորհրդարանական ուժերի ապագա համամասնությունների մասին: Չեմ զարմանա, եթե այս հարցազրույցը ենթարկվի պիտակավորման: Եթե, իհարկե, կարդան:
-Տիտղոսակիր ընդդիմությունն այսօրվա իշխանություններին այլընտրա՞նք է, թե՞ ոչ։
-Անկախ Հայաստանը, ցավոք, երբեք չի ունեցել դասական իմաստով լուրջ գաղափարական ընդդիմություն: Այդ իսկ պատճառով երբ լսում ես, որ անհրաժեշտ է երրորդ ուժ, զարմանում ես: Չէ՞ որ պարզ թվաբանության տրամաբանությունն ասում է' նախքան երրորդ ուժի մասին խոսելը, անհրաժեշտ է ունենալ երկու ուժ: Ի՞նչ «սկզբունքային» տարակարծություն ունեն մեր իշխանությունները և «տիտղոսակիր» ընդդիմությունը
Ղարաբաղի կամ Թուրքիայի հարցում,
մրցունակ տնտեսության կառուցման հարցում,
ազգային դաստիարակության ու կրթության հարցում և այլն:
Ավելին, այս 20 տարում բոլոր իշխանությունները շատ սահուն կերպով շարունակել են իրենց «նախկինների» պետական «քաղաքականությունը»: Ստացվել է այնպես, որ եթե դու իշխանություն ես, ապա ամեն ինչ լավ է, իսկ եթե իշխանությունը կորցրել ես, ապա կայծակնային արագությամբ ամեն ինչ վատանում է: Անկախ Հայաստանի նույն «էլիտար» անձանց շրջապտույտն իշխանություն-«ընդդիմություն» օղակով լավ բան չի խոստանում: Միակ ելքը սրընթաց զարգացման նախապատրաստումն է: Թե ինչպե՞ս դա ապահովել, այլ ծավալուն նյութ է:
Հարություն Մեսրոբյան
Հարցազրույց կառավարման փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հարություն Մեսրոբյանի հետ
-Ինչպե՞ս եք գնահատում իշխանությունների վարած քաղաքականությունը պետության կառավարման տեսանկյունից։
-Անկախ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները պետության կառավարման իմաստով ոչ մի ընդգծված քաղաքականություն չեն վարել: Հայաստանի իշխանավորների ճնշող մեծամասնությունը վարել և վարում են երկու տեսակ «քաղաքականություն».
Ահա թե ինչու Հայաստանն արդեն 20 տարի գտնվում է «անցումային» փուլում (մասնավորապես' անցումային տնտեսության իմաստով), ինչպես նաև կառուցվել է օլիգարխիկ պետություն, որտեղ իշխանությունը և բիզնեսը հանդես են գալիս նույն դեմքով:
Սակայն մեկ բան Հայաստանում լավ են անում' պետության կառավարման անհաջողությունները ներկայացնել հանճարեղ նվաճումների տեսքով:
-Պետությունը՝ որպես կենդանի օրգանիզմ, որքա՞ն կարող է հանդուրժել սխալ կառավարումը։
-Ժամկետը կախված է բազմաթիվ գործոններից: Հետևապես կառավարման տեսության իմաստով նման ժամկետ գոյություն չունի: Ուրիշ բան, որ կարելի է գնահատել միտումները: Իսկ միտումները մտահոգիչ են և առաջին հերթին' պետության անվտանգության իմաստով: Պետության անվտանգության համակարգը բոլոր ուղղություններով խաթարված է: Այս իրավիճակը կարող է զարգանալ երեք սցենարով.
Շարքային քաղաքացուն դժվար է բացատրել, որ կառավարման տեսության հիմքային օրենքներից մեկն է համարվում հետևյալ սահմանումը. «Ինչքան վատ է վիճակը, այնքան մեծ է սրընթաց զարգացման հավանականությունը»: Պետականաշինության և տնտեսության բոլոր ժամանակների հրաշքներն ի հայտ են եկել հենց անելանելի վիճակներում: Ուրիշ բան, որ ներկայիս Հայաստանի «էլիտան» ունակ չէ այդ հրաշքն ապահովել:
-Բազմաթիվ վերլուծաբաններ, փորձագետներ նշում են, որ իշխանությունների քայլերը հակապետական են (մասնավորապես՝ «Ակցիզային հարկի» մասին օրինագիծը)։
-Այդ վերլուծաբանները և փորձագետները բավական լավատես են: Բանն այն է, որ 1991թ. ի վեր իշխանությունների քայլերի ճնշող մեծամասնությունը կառավարման իմաստով բացարձակ անգրագետ է: Իսկ հաշվի առնելով, որ Հայաստանի «էլիտան» և նրանց սպասավորները, որպես կանոն, չգիտեն անգամ «կառավարում» և «ղեկավարում» տարրական հասկացությունների տարբերությունը, ինչպես նաև գտնում են, որ իրենք «միակն են և անկրկնելին», կարելի է պնդել, որ մենք ականատես ենք լինելու նորանոր անգրագետ «հաջողությունների»:
Բայց բոլորս պարտավոր ենք հասկանալ, որ ներկայիս վիճակում պետության սրընթաց զարգացման այլընտրանք է պետության հանդարտ կամ կտրուկ փլուզումը:
-Եթե իշխանություններն այս թափով շարունակեն, որքա՞ն կկարողանան պաշտոնավարել։ Նշենք, որ ՀՀԿ-ականներն ասում են, թե ապագա ընտրություններում էլ են մեծամասնություն կազմելու։
-Ինձ համար միևնույն է' Հայաստանը փլուզվելու է խորհրդարանում այս կամ այն կուսակցության մեծամասնությա՞ն, թե՞ փոքրամասնության օրոք: Ժամանակն է՝ դադարեցնենք կուսակցական նման տեսակի գործունեությունը:
Մյուս կողմից, անշնորհակալ գործ է Հայաստանում մասնագիտորեն զգուշացնել վտանգների մասին, ինչպես նաև ներկայացնել լուծումներ: Ավելի «հետաքրքիր» է թվաբանական վերլուծություններ անել խորհրդարանական ուժերի ապագա համամասնությունների մասին: Չեմ զարմանա, եթե այս հարցազրույցը ենթարկվի պիտակավորման: Եթե, իհարկե, կարդան:
-Տիտղոսակիր ընդդիմությունն այսօրվա իշխանություններին այլընտրա՞նք է, թե՞ ոչ։
-Անկախ Հայաստանը, ցավոք, երբեք չի ունեցել դասական իմաստով լուրջ գաղափարական ընդդիմություն: Այդ իսկ պատճառով երբ լսում ես, որ անհրաժեշտ է երրորդ ուժ, զարմանում ես: Չէ՞ որ պարզ թվաբանության տրամաբանությունն ասում է' նախքան երրորդ ուժի մասին խոսելը, անհրաժեշտ է ունենալ երկու ուժ: Ի՞նչ «սկզբունքային» տարակարծություն ունեն մեր իշխանությունները և «տիտղոսակիր» ընդդիմությունը
Ավելին, այս 20 տարում բոլոր իշխանությունները շատ սահուն կերպով շարունակել են իրենց «նախկինների» պետական «քաղաքականությունը»: Ստացվել է այնպես, որ եթե դու իշխանություն ես, ապա ամեն ինչ լավ է, իսկ եթե իշխանությունը կորցրել ես, ապա կայծակնային արագությամբ ամեն ինչ վատանում է: Անկախ Հայաստանի նույն «էլիտար» անձանց շրջապտույտն իշխանություն-«ընդդիմություն» օղակով լավ բան չի խոստանում: Միակ ելքը սրընթաց զարգացման նախապատրաստումն է: Թե ինչպե՞ս դա ապահովել, այլ ծավալուն նյութ է:
Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը