Աշխարհ

05.04.2016 20:50


Շթայնմայերը ողջունել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատումը

Շթայնմայերը ողջունել է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին լուրերը հուսադրող են։ «Արմենպրես»-ին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս մասին Բեռլինում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

«Մեր անմիջական ջանքերն այս պահին պետք է կենտրոնան հրադադարի կայունացման և լարվածության աճի նոր թափը կանխարգելելու ուղղությամբ: Ռազմական գործողությունները պետք է արդյունավետորեն և կայուն կերպով դադարեցվեն: Այս առումով ես ողջունում եմ համանախագահների այցը տարածաշրջան: Ես անմիջական շփման մեջ եմ կողմերի և այլ միջազգային դերակատարների հետ»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Այս խորագրի վերջին նյութերը