Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սարգսյանի և Ալիևի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից:
ՌԴ առաջնորդը երկու կողմին էլ կոչ է արել անհապաղ ապահովել ռազմական գործողությունների լիակատար դադարեցում և վերադառնալ հրադադարի ռեժիմին՝ խիստ մտահոգություն հայտնելով լայնամասշտաբ զինված բախման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի։
«Նշվել է, որ Ռուսաստանը ձեռնարկում է և կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլեր՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը: Նաև ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև բանակցությունների գործընթացի վերականգնումը՝ ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր ձևաչափերով»,-ասված է Կրեմլի մամլո հաղորդագրությունում: