Հարցազրույց

05.04.2016 16:49


Վլադիմիր Եվսեև. «Հակամարտությունը կարող էր կարող էր դուրս գալ ԼՂ-ի սահմաններից»

Վլադիմիր Եվսեև. «Հակամարտությունը կարող էր կարող էր դուրս գալ ԼՂ-ի սահմաններից»

«Vesti.am» հարցազրույցը ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի հետ՝ ԼՂՀ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ:

-Պարո՛ն Եվսեև, ինչպե՞ս կմեկնաբանեք ԼՂՀ-ում իրավիճակի սրացումը:

-Կարծում եմ, որ իրավիճակի այս սրացումն ամենալուրջն էր 1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարի համաձայնագրի կնքումից հետո: Գործի էր դրվել գրեթե ողջ զինանոցը՝ բացառությամբ բալիստիկ հրթիռների, ռմբակոծիչների և կործանիչ ավիացիայի: Կարծում եմ, որ դա իրավիճակի աննախադեպ սրացում էր, ինչը սպառնում է վերածվել լայնամասշտաբ հակամարտության, այսինքն՝ սպառնալիքը կարող էր դուրս գալ լոկալ սահմաններից: Միայն հայկական կողմի ռազմական ուժերի հմուտ գործողությունների շնորհիվ հաջողվեց այն տեղայնացնել: Փորձ էր արվել վերահսկողության տակ վերցնել ԼՂ-ի շուրջ անվտանգության գոտու տարածքը։ Կարծում եմ, որ իրավիճակը ծայրահեղ անհանգստացնող էր, քանի որ եթե ադրբեջանական կողմը հաջողության հասներ, ապա գայթակղությունը շատ մեծ կլիներ փորձել ազատագրել անվտանգության գոտու շրջանի բոլոր տարածքները: Այս դեպքում հակամարտությունը կարող էր անկառավարելի բնույթ ստանալ: Այսինքն՝ այն կարող էր դուրս գալ ԼՂ-ի սահմաններից, քանի որ բլից-կրիգ այդպես էլ չէր ստացվի:

-Ձեր կարծիքով ինչո՞ւ իրավիճակը թեժացավ հենց հիմա, և որո՞նք են դրա պատճառները:

-Իմ կարծիքով հիմնական պատճառն այս հակամարտության մեջ Թուրքիայի միջամտությունն է: Թուրքիայի համար հիմա ծայրահեղ ցանկալի է սրացնել իրավիճակը Լեռնայի Ղարաբաղում, որպեսզի կարողանա շեղել Ռուսաստանի ուշադրությունը Սիրիայից՝ հաշվի առնելով, որ սիրիական քրդերը այժմ ծրագրում են փակել արմատականներին Թուրքիայի հետ կապող վերջին և հզոր ճանապարհը Հալեպի շրջանում: Ռուսաստանի ուշադրության շեղումը ԼՂՀ-ի դեպքերի վրա լուրջ հիմք կլինի՝ հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական ներկայության կրճատումը Սիրիայում, ինչն անհնար է դարձնում Թուրքիայի լայնամասշտաբ զորքերի մուտքը դեպի Սիրիա: Դրա համար էլ օգտագործվել է ԼՂ-ում իրավիճակի սրացումը: Հենց դա է հիմանկան պատճառը:

–Ըստ Ձեզ՝ կարո՞ղ է Թուրքիան օգտագործել ղարաբաղյան հակամարությունը Ռուսաստանի դեմ:

-Ակնհայտ է, որ այն օգտագործվել է Ռուսաստանի դեմ, այլ ոչ թե ԱՄՆ-ի: Դա գիտակցված սադրանք է, որի նպատակն է ՌԴ-ի վրա ճնշում գործադրելը: Այդ իսկ պատճառով հենց ՌԴ-ն է ձեռնարկել այդքան ակտիվ գործողություններ հակամարտության էսկալացիան կանխելու առումով:

«vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը