Աշխարհ

05.04.2016 14:09


Իրանի ԱԳ նախարար. «Պետք է վայրկյան առաջ վերջ տալ մարտերին»

Իրանի ԱԳ նախարար. «Պետք է վայրկյան առաջ վերջ տալ մարտերին»

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել վերջ տալ ռազմական գործողություններին: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ իրանական ԶԼՄ–ին հղումով։

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Զարիֆը նշել է, թե պետք է վայրկյան առաջ վերջ տալ մարտերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատել:

Բացի այդ, իրանցի դիվանագետն ընդգծել է, որ կողմերի ցանկության դեպքում Իրանը կարող է նպաստել խնդրի կարգավորմանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարն արդեն մեկնել է Իրանի Ռամսար քաղաք, որտեղ կայանալու է Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը