Լրահոս

02.12.2010 15:03


Ստեփան Գրիգորյան. «ՀԱՊԿ-ին անդամակցելը Հայաստանի զարգացման ամենալավ տարբերակը չէ»

Բաքվում տեղի ունեցող Հարավային Կովկասում անվտանգությանն ուղղված միջազգային ֆորումի շրջանակներում, Գլոբալիզացիայի և համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը հայտարարել է, որ  «Հայաստանի ՀԱՊԿ-ին անդամակցելը երկրի զարգացման ամենալավ տարբերակը չէ»։ Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ-ը արդյունավետ կազմակերպություն չի հանդիսանում, քանի որ չունի զարգացման հիմքեր և այնտեղ չկա արժեքային դրույթներ երկարաժամկետ հուսալի գործընկերության համար։

Փորձագետը դրական է գնահատել Թուրքիայի, ՆԱՏՕ-ի, եվրոպական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը խորացնելու Ադրբեջանի բռնած ճանապարհը։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման փորձերի մասին՝ նա համարձակ է համարել այդ ողղությամբ երկու նախագահների կողմից ձեռնարկած քայլերը։

Ս. Գրիգորյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման փորձերը հետին պլան են մղել ղարաբաղյան բանակցությունների գործընթացը։ Խոսելով Աստանայի գագաթնաժողովում ղարաբաղյան բանակցությունների մասին՝ նա բարձր գնահատական է տվել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների և ԱՄՆ, Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությանը, որտեղ ամրագրվել ու հաստատվել են ավելի վաղ Կանադայում համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությունների կետերը։

Այս խորագրի վերջին նյութերը