Կարծիք

05.04.2016 12:29


Շարունակե՛ք անխնա թալանել երկիրը ու ոչ մի զենք էլ մի՛ գնեք...

Շարունակե՛ք անխնա թալանել երկիրը ու ոչ մի զենք էլ մի՛ գնեք...

Այս օրերին շատերը քնում ու արթնանում են հակառուսական կամ պրոռուսական քարոզչություն իրականացնելու «վեհ» առաքելությամբ:
Իր անհեթեթությամբ նմանը չունեցող էս բանակռվին վե՛րջ տվեք, էլի...
Հայն, իսկապես, ունիկալ ժողովուրդ է: Դարեր շարունակ պատմությունից դասեր չի քաղում ու հերթական պատմական փուլում մեղադրում է բոլորին, բացի իրենից...
Մեր թշնամուն զենք վաճառող ՌԴ-ի քայլն իշխող ուժն ու նրա առաջնորդը համարում էին սովորական բիզնես:
Կարո՞ղ եք գոնե ինքներդ ձեզ հարց տալ՝ իսկ ինչո՞ւ այդ բիզնեսից չէր օգտվում ՀՀ իշխանությունը: Փող չունեի՞նք:
Նայե՛ք դրանց հայտարարագրված ու չհայտարարագրված ունեցվածքին:
Էդ հսկայական կապիտալով մենք էլ կարող էինք թշնամուն վաճառվածի չափով զենք-զինամթերք ու զինտեխնիկա գնել...
Սրանց հո դրսից չե՞ն ասել՝ շարունակե՛ք անխնա թալանել երկիրը ու ոչ մի զենք էլ մի՛ գնեք...
Այնպես որ, աշխարհի բոլոր միջօրեականներին հառած ձեր հայացքը մի քիչ էլ ուղղեք ներս ու այնտե՛ղ փնտրեք մեղավորներին...

...

Ախր, հա՛ չես ուզում նկատելու տալ, բայց թանի ճանճի պես մեյդան են ընկնում...
Դուք գիտեի՞ք, որ այսինչ «աստղը» համերգ էր տալու, այնինչ «աստղը» էլի համերգ էր տալու, էն մի «աստղն» էլ էր համերգ տալու, էն մեկելն էլ ասուլիս էր տալու, էն մյուս «աստղի» հետ էլ հանդիպում էր կազմակերպվելու...
Էս օրերին սրանք հերթով սկսեցին շարժել իրենց՝ կապիկի հետույք հիշեցնող շրթունքները եւ ասել, թե չեղյալ ենք հայտարարում մեր համերգը, ասուլիսը, հանդիպումը...սաունայում լողանալը, տատու անելը...
Ու շա՜տ հերոսական կեցվածքով...
Չե՛մ հասկանում՝ ո՞ւմ էր պետք ձեր համերգն ու ասուլիսը, որ մի հատ էլ դեմքներիդ ահավոր լրջություն նկարելով՝ հայտարարում ու հայտարարում եք.../խնդալիք/...
Հայրենիքը չի մոռանա ձեր «զոհողությունը», որ չեղյալ հայտարարեցիք մլավոցա-գոռգոռոցային ձեր «կանցերտները»....

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը