Ամերիկացի սենատորը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ, Իլինոյս նահանգից ընտրված սենատոր Մարք Քըրքը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ԼՂ հակամարտության գոտում վերջին բռնությունների համար։
«Բաքվի ռազմատենչությունը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ և՛ քաղաքացիական, և՛ ռազմական։ Ես լրջորեն դատապարտում եմ Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ այս բռնությունը հրահրելու համար և կոչ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դադարեցնել իր ագրեսիվ ռազմական հարձակումը»,- ասված է սենատորի հայտարարությունում։
Բացի այդ, սենատորը կոչ է արել Օբամային և ԱՄՆ Պետդեպին աջակցել կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի ներկայացրած՝ խաղաղությանն ուղղված քայլերի իրականացմանը։