Լոսանջելեսաբնակ հայերը բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների
ԱՄՆ ամենահայաշատ շրջաններից մեկը` Լոս Անջելեսը, նույնպես անտարբեր չի մնացել այս օրերին Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին։ Հայրենիքի համար այս օրհասական պահին ամբողջ աշխարհում սփռված հայությունն իր աջակցությունն է հայտնում սահմանին կանգնած երիտասարդներին:
Այսօր ընդդեմ Ադրբեջանի հարձակողական գործողությունների բողոքի ակցիա է կազմակերպվել Գլենդեյլում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի մոտ:
Մեծ թվով հայեր, առավելապես երիտասարդներ են հավաքվել՝ իրենց զորակցությունը համայն հայությանը հայտնելու և թշնամու սադրիչ գործողությունները դատապարտելու համար:
Ինչպես հայտնում է «Tert.am»-ի թղթակիցը Գլենդեյլից բազմությանն է միացել նաև Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարապետյանը:
Երիտասարդները նաև Լեռնային Ղարաբաղ մեկնող կամավորական թիմ կազմելու առաջարկ են հնչեցրել և նշել են, որ արդեն կան այնտեղ ուղևորվող քաղաքացիներ:

«Tert.am»