ԵԺԿ-ն արտակարգ բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ
Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արտակարգ բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:«artsakhpress.am»–ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ԵԺԿ մամուլի ծառայությունից:
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում վերջին անհանգստացնող տեղեկություններով: Անընդունելի է հակամարտության քաղաքական լուծման միջազգային հանձնառությունից հրաժարումը, հատկապես, երբ ռազմական արկածախնդրության զոհերն անմեղ քաղաքացիական անձինք են, ներառյալ` երեխաներ:
Մենք անհրաժեշտ ենք համարում ձեռնարկելու գործնական քայլեր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման ուղղությամբ` Զինված ուժերը բերելով այն դիրքերին, որոնք առկա էին ապրիլի 1-ից առաջ: Մենք լիովին սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ բանակցությունների գործընթացը»,-ասված է արտակարգ բանաձևում:
ԵԺԿ Քաղաքական համաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այսօր ընդունված հրատապ բանաձևի անգլերեն տեքստը։
ԵԺԿ-ն արտակարգ բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ
Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արտակարգ բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: «artsakhpress.am»–ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ԵԺԿ մամուլի ծառայությունից:
«Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում վերջին անհանգստացնող տեղեկություններով: Անընդունելի է հակամարտության քաղաքական լուծման միջազգային հանձնառությունից հրաժարումը, հատկապես, երբ ռազմական արկածախնդրության զոհերն անմեղ քաղաքացիական անձինք են, ներառյալ` երեխաներ:
Մենք անհրաժեշտ ենք համարում ձեռնարկելու գործնական քայլեր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման ուղղությամբ` Զինված ուժերը բերելով այն դիրքերին, որոնք առկա էին ապրիլի 1-ից առաջ: Մենք լիովին սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ բանակցությունների գործընթացը»,-ասված է արտակարգ բանաձևում:
ԵԺԿ Քաղաքական համաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այսօր ընդունված հրատապ բանաձևի անգլերեն տեքստը։
«artsakhpress.am»