Արա Աբրահամյան. «Ագրեսորը և թշնամին պետք է խիստ պատժվեն մարտի դաշտում»
«Vesti.am»-իհարցազրույցը Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի հետ:
–Պարո՛ն Աբրահամյան, մենք ծանոթ ենք անկախ ԼՂՀ–ի դեմ Ադրբեջանի լայնածավալ և աննախադեպ ագրեսիայի վերաբերյալ Ձեր հայտարարությանը: Արդյոք կարծո՞ւմ եք, որ ալիևյան ռեժիմն ապավինում էր ինքնատիպ «բլից–կրիգին», որի արդյունքում նա փորձելու էր գրավել ԼՂՀ ՊԲ–ի վերահսկողության տակ գտնվող տարածքները:
-Չեմ կասկածում, որ Ալիևը հենց դրան էր ձգտում՝ ապավինելով Թուրքիայի ուղղակի աջակցությանը, որի առաջնորդները հայտարարել էին, որ բոլոր միջոցներով նպաստելու են «օկուպացված հողերի ազատագրմանը, այդ թվում և՝ Լեռնային Ղարաբաղի»: Մենք մի փոքր ներողամտորեն ենք վերաբերվել նման, ներեցեք, հանդուգն հայտարարությանը: Տվյալ ճգնաժամը, ըստ էության, արդյունքն է Ադրբեջանի մշտական ռազմաքաղաքական սադրաքների և նրա թիկունքին կանգնած արտաքին ուժերի, որոնք Բաքվին հրահրում են ագրեսիայի՝ ընդդեմ ԼՂՀ-ի:
Վերջին 2 տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունները, ընդլայնելով անզուսպ սպառազինության մրցավազքը և հրաժարվելով ղարաբաղյան խնդրի քաղաքական կարգավորման միջազգային սկզբունքներից, հետևողականորեն թեժացնում են իրավիճակը տարածաշրջանում: Նախագահ Ալիևի վարչակազմը, ծավալելով ստոր հակահայկական քարոզչություն և հիստերիա, զբաղվում է պատմության կեղծմամբ և դաստիարակում է սեփական ժողովրդի մատաղ սերնդին հակահայկական ատելության, մոլեռանդության և շովինիզմի ոգով:
Ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները, ովքեր ելույթ են ունենում հօգուտ մեր ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների վերականգման ու ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման, դառնում են քաղաքական հետապնդման օբյեկտ՝ տվյալ երկրի իշխանությունների մարմինների կողմից (դրա վառ օրինակն է գրող Աքրամ Այլիսլիի դեպքը): Ընդ որում, Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող քնած հայ սպայի՝ նախադեպը չունեցող դաժան սպանությունը ոչ միայն արդարացվում է, այլև հերոսություն է ճանաչվում, համարվում է որպես պատկառանքի վառ օրինակ:
Հայկական կողմը բազմիցս դիմել է հեղինակավոր միջազգային կազմակերպություններին՝ խնդրանքով, որ համապատասխան միջոցներ ձեռնարկեն հերթական ռազմական էսկալացիան կանխելու համար և զգուշացմամբ, որ Ադրբեջանի նման գործողությունները կհանգեցնեն նոր պատերազմի ու տարածաշրջանային անվտանգության ճգնաժամի: Սակայն, այդպես էլ ճիշտ ժամանակակին արձագանքներ չեն արձանագրվել: Միջազգային հանրության պասիվությունը, սադրիչի հետ դիվանագիտական հարաբերություններ պահպանելու ձգտումը, ինչպես նաև համատեղ և հավասար պատասխանատվության անպատասխանատու հայտարարությունները նպաստել են տվյալ իրավիճակի առաջացմանը:
Ադրբեջանի իշխանությունները մերժել են ԱՄՆ նախաձեռնությունը՝ շփման գծում սադրանքներից խուսափելու, ագրեսիայի փաստերը հետաքննելու և մեղավորներին պատժելու նպատակով, մշտադիտարկման համակարգի ինժեներական սարքեր տեղադրելու վերաբերյալ: Ագրեսիայի նախօրեին, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ընթացքում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել սանձահարել Ադրբեջանին, «քանի դեռ ուշ չէ ինչ-որ բան փոխել»: Սակայն միջազգային հանրությունը չի կարողացել կանխել ժամանակակից աշխարհում միջազգային ահաբեկչության հերթական դրսևորումը:
Մենք հաստատուն կերպով դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ նոր ռազմաքաղաքական հակամարտությունների ծավալման վերաբերյալ ադրբեջանական ռեժիմի հանցավոր քաղաքականությունն ու գործողությունները: Կարծում ենք, որ նման անպատասխանատու քաղաքականությունը չի հանգեցնի ո՛չ խաղաղության, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի հերթական անեքսիայի վերաբերյալ Բաքվում ակնկալվող ռազմական որոշմանը:
Մենք ողջունում ենք Ռուսաստանի, ԵՄ երկրների և ԱՄՆ-ի պաշտոնական մտահոգությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղում ռազմական իրավիճակի թեժացման հետ: Սակայն, կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում պաշտոնական մտահոգությունը և «հակամարտության գոտում իրավիճակի ուշադիր վերահսկման» վերաբերյալ արտաքին քաղաքականության գերատեսչությունների հայտարարությունները բավարար չեն:
Մենք դիմում ենք ՄԱԿ-ի անդամ-պետությունների բոլոր ղեկավարներին և համաշխարհային հանրությանն անհապաղ միջոցներ և որոշիչ գործողություններ ձեռնարկելու կոչով՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարացնելու և ագրեսորին խաղաղություն պարտադրելու, հակամարտող կողմերի զորքերին ելման դիրքեր վերադարձնելու, իսկ դիվանագետներին և քաղաքական գործիչներին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տվյալ ճգնաժամի քաղաքական կարգավորման հարցով բանակցությունների գործընթացի մեջ ներգրավելու նպատակով:
Այսօր ագրեսորը պետք է դատապարտվի և պատժվի իր ահաբեկչական քաղաքականության, խաղաղ գործընթացի խախտման համար՝ ինչպես ղարաբաղյան հարցի վերաբերյալ, այնպես էլ հետպատժամիջոցային Իրանի:
Ակնհայտ է, որ անհրաժեշտ է ձեռնարկել հետաքննական մեխանիզմներ և հակամարտող ուժերի շփման գծում ինժեներական սարքեր տեղադրել:
Ստեղծված իրավիճակում Հայաստանը ստիպված է որոշիչ կերպով հակահարված տալ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ռազմական և քաղաքական գործողություններ, ԼՂՀ-ի հետ փոխօգնության մասին համապատասխան պայմանագրի ստորագրման վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես հայկական հանրապետության մաս, ինչպես նաև փոփոխել ԼՂՀ-ի ստատուս-քվոն և ընդլայնել անվտանգության գոտին:
–Ձեր ուղերձի մեջ արդեն խոսել եք կոնսոլիդացիայի անհրաժեշտության և Հայաստանիու ԼՂՀ–ի պետական մարմինների աջակցության, ագրեսորի սանձահարման և Ադրբեջանի կողմից ծավալած ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարման մասին: Ձեր կարծիքով ի՞նչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել այժմ:
-Մենք կոչ ենք անում բոլոր հայկական կազմակերպություններին և համայնքներին օգտագործել իրենց հնարավորությունները համաշխարհային հանրությանը, օտար պետությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպություններին և հասարակությանը հասցնել օբյեկտիվ տեղեկատվություն՝ հակամարտության գոտու իրավիճակի վերաբերյալ: Մեր ջանքերը ուղղվելու են հանուն մտավոր, նյութական, քաղաքական, ֆինանսական, տեղեկատվական և այլ ռեսուրսների կոնսոլիդացիայի՝ ԼՂՀ-ի և Հայաստանի քաղաքացիների անվտանգության, իրավունքի և ազատության պաշտպանության նպատակով: Իմ կողմից որոշում է կայացվել հատուկ հաշիվ բացել և ֆոնդ ստեղծել՝ ի աջակցություն ԼՂՀ-ի: Առաջին ներդրումը՝ 5 միլիոն ռուբլի, ես արդեն հատկացրել եմ անհապաղ փոխանցման համար: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հնարավոր օժանդակությունը ցուցաբերել մեր քաջարի բանակին և Արցախի իշխանություններին: Բացի այդ, ՀՀ պաշտպանության նախարարության հետ խորհրդակցությունից հետո, պատրաստ եմ առաջարկել անձնական օգնություն զոհվածների և վիրավորների ընտանիքներին: Մեր պատմության այս դժվար պահին մենք պարտավոր ենք միավորվել հանուն հայ ժողովրդի շահերի:
Ագրեսորը և թշնամին պետք է խիստ պատժվեն մարտի դաշտում: Մենք վստահ ենք, որ հայկական բանակը՝ ՀՀ-ի և Հայոց աշխարհի լիարժեք աջակցությամբ, կպարտադրի Ադրբեջանին խաղաղություն հաստատել կամ էլ կապիտուլյացիա հայտարարել: