Աշխարհ

04.04.2016 16:36


Պեսկով. «Իրադրությունն իրոք անհանգստություն է առաջացնում Կրեմլում»

Պեսկով. «Իրադրությունն իրոք անհանգստություն է առաջացնում Կրեմլում»

Կրեմլում լրջորեն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի իրադրությունից: Այս մասին, РИА Новости»–ի փոխանցմամբ, այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իրադրությունն իրոք անհանգստություն է առաջացնում Կրեմլում: Դուք գիտեք, որ եռանդուն ջանքեր են գործադրվում ինչպես Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ համապատասխան միջազգային կառույցների կողմից: Այդ ջանքերը կշարունակվեն, որպեսզի, նախ և առաջ, իրականացվի վերադարձ հրադադարի ռեժիմին»,- նշել է Պեսկովը՝ ի պատասխան հարցին՝ ձեռնարկվելո՞ւ են արդյոք քայլեր իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Հարցին՝ կարելի՞ է ակնկալել, որ Ռուսաստանը կորոշի հրաժարվել Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելուց, Պեսկովը պատասխանել է.

«Ես այժմ իմ կողմից կբացառեի այդ թեմայի շուրջ որևէ մեկնաբանություն։ Գլխավորը հրադադարի ռեժիմին վերադառնալն է և ռազմական վերսկսումից վնասը նվազագույնի հասցնելը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը