Լրահոս

02.12.2009 16:10

Պահանջում են ազատ արձակել

Մամուլից տեղեկանալով, որ արցախյան հերոսամարտի անմնացորդ նվիրյալ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում այդ կապակցությամբ:

Իմանալով Սասուն Միքայելյանի հերոսական անցյալը, մենք չենք կարող մեր խոսքը չասել ու պահանջ չներակացնել այսօր իշխանությունն իր ձեռքը վեցրած Սերժ Սարգսյանին: Չի՛ կարելի է քաղաքական հայացքների համար կալանավորել մարդուն ու դրանից հետո էլ շարունակել նրան հալածել արդեն անազատության մեջ: Հերոսի նկատմամբ ցուցաբերվող այդ անմարդկային վերաբերմունքը որեւէ արդարացում չունի: Այս անմարդկային վերաբերմունքով մենք ի՞նչ դաս ենք տալիս մեր ապագա սերունդներին: Ո՞ւմ հայտնի չէ, որ Սասուն Միքայելյանն իր առողջության կեսից ավելին թողել է արցախյան պատերազմի դաշտում եւ այսօր էլ իր մարմնում ունի տասնյակից ավելի բեկորներ: Ինչպե՞ս կարելի է այդ մարդու առողջության նկատմամբ նման անտարբեր վերաբերմունք ցուցաբերել:

Մենք պահանջում ենք Սերժ Սարգսյանից անհապաղ ազատ արձակել Սասուն Միքայելյանին' հնարավորություն տալով նրան նորմալ, մարդկային պայմաններում վերականգնել առողջությունը:

Մաեստրո Օհան Դուրյան

Դերասանուհի ՎարդուհիՎարդերեսյան

Երգչուհի Աարաքս դավթյան

Դերասան Երվանդ Մանարյան

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։